Հրդեհ Ստեփանակերտի գրասենյակներից մեկում. տուժածի վիճակը ծանր է
Փետրվարի 11-ին՝ ժամը 3։13-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։
Նախնական տվյալներով՝ պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ վերջինիս վիճակը ծանր է։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 66-ամյա կնոջը ստիպել են 14 տարի մուրացկանությամբ զբաղվել. շահագործողի մոտ եղել է մոտ 73.000 ԱՄՆ դոլար
66–ամյա կինը դիմել է իրավապահներին ու հաղորդում ներկայացրել այն մասին, որ տարիներ շարունակ իրեն թրաֆիքինգի են ենթարկել։...
Ցնցում է զգացվել Երևանում և Գյումրիում` 3-4 բալ ուժգնությամբ
Երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենք. նոր երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նոր երկրաշարժի հետևանքով փլուզվել է ևս մեկ շենք: Փլուզման պահը հեռարձակվել է հեռուստա...
Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել` 6,0 մագնիտուդ ուժգնությամբ
Այսօր` փետրվարի11-ին, Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվ...