ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության բաժանմունքում փաստաբաններին բռնության են ենթարկել. նրանց ծեծել ու հայհոյել են

«Երեկ մեր գործընկերներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ ենթարկվել են բռնության՝ Էրեբունու ոստիկանության բաժանմունքում. վերջինների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, հայհոյանքներ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Ըստ նրա`  նման երևույթները ստվերում են փաստաբանական ինստիտուտն ու արվելու է ամեն ինչ՝ գործընկերների խախտված իրավունքները պաշտպանելու համար: 

 

Փաստաբան Արա Զոհրաբյանը խոսքով` գործընկերները գնացել էին բաժին՝ մասնակցելու բերման ենթարկված անչափահասների առերեսմանը՝ ոստիկանության աշխատողի հետ. 

 

«Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, պրովոկացիայի արդյունքում դուրս են հանել ու միջանցքում հարձակվել, ծեծել, հայհոյել: Մյուս փաստաբանը դուրս է եկել ձայների վրա, նրան էլ են սկսել ծեծել, հայհոյել: Փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրավունք ունեն պատժել»:

 

Մանրամասները` տեսանյութում