ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրք դարպասապահի կինը խնդրում է օգնել գտնել փլատակներում գտնվող ամուսնուն
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակ է մնացել «Յենի Մալաթյասպորի» ֆուտբոլային խմբի դարպասապահը։
Ահմեդ Էյուփ Թյուրքասլանը եղել է այն շենքերից մեկում, որը երկրաշարժից ավերվել է: Նրա կնոջը հաջողվել է փրկել, սակայն դարպասապահին դեռ չեն գտել:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Yeni Malatyaspor-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Թուրքասլանի լուսանկարը և գրել. «Մեր աղոթքները ձեզ հետ են»։