ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Գազիանթեփից. Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում համազգային սուգ է հայտարարել ավելի քան 1500 մարդու կյանք խլած երկրաշարժի կապակցությամբ։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
«2023 թվականի փետրվարի 6-ին յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժերի հետ»,- նշվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ սուգը կտևի մինչև փետրվարի 12-ը ներառյալ։ Այս ամբողջ ընթացքում Թուրքիայի տարածքում և նրա արտասահմանյան ներկայացուցչություններում պետական դրոշները կխոնարհվեն։
Երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ի գիշերը։ Դրա ուժգնությունը կազմել է 7,8 բալ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Գազիանթեփ քաղաքի մոտ։
Վերջին տվյալներով՝ տարերայինաղետի զոհ է դարձել ավելի քան 1600 մարդ։ Տուժածների թիվն անցնում է 11 հազարից։