ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի փրկարարները կարողացել են անվնաս դուրս բերել երեխայի

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավերված տան փլատակների տակից փրկարարներին հաջողվել է ողջ-ողջ հանել յոթամյա երեխային, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

 

7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04։17-ին Քահրամանմարաշ նահանգում և ավերածությունների է հանգեցրել առնվազն յոթ նահանգների մի շարք քաղաքների։

 

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ մոտ 2500-ը, ավելի վաղ հայտնել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

 

Երեխան ավելի քան յոթ ժամ անցկացրել է քաղաքի արևմուտքում գտնվող Բաղջըլար թաղամասում գտնվող տան փլատակների տակ։

 

Տեղի բնակիչները միջանցք են կազմել՝ ցրտի պատճառով վերմակով փաթաթված երեխային շտապօգնության մեքենա տեղափոխելու համար։

Քաղաքականություն