Պարեկներն ու փրկարարները ձնաբքի տակից դուրս են բերել մեծ թվով քաղաքացիների ու 4 տասնյակ ավտոմեքենաներ. ձյան շերտը հասնում է մոտ կես մետրի
Թալինի փրկարարներն ու Արագածոտնի և Շիրակի պարեկները Լանջիկ-Մաստարա ճանապարհին ձնաբքի տակից և անանցանելի հատվածներից դուրս են բերել մեծ թվով քաղաքացիների ու 4 տասնյակ ավտոմեքենաներ, գրում է SHAMSHYAN.com-ը
Եղել են նաև ավտոմեքենաներ, որոնք խափանվել են։ Փրկարարներն ու պարեկները ուղևորներին մեծ դժվարությամբ մոտ կես մետր բարձրությամբ ձյան շերտերից դուրս են բերել, տեղափոխել են իրենց ծառայողական ավտոմեքենաների մեջ, մինչև մոտեցել են քարշակները և այդ ավտոմեքենաները տեղափոխել են անվտանգ վայր։