Պուտինը սպառնացե՞լ է Շոլցին. կանցլերը պատասխանել է հարցին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Bild am Sonntag հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցների ժամանակ իրեն չի սպառնացել։ Լրագրողը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը, ով պնդում էր, թե սպառնալիքներ է լսել ՌԴ առաջնորդից։
«Ո՛չ, Պուտինը չի սպառնացել ոչ ինձ, ոչ Գերմանիային», - պատասխանել է Շոլցը՝ հավելելով, որ հեռախոսազրույցների ընթացքում «ավելի քան հստակեցել են» քաղաքական գործիչների «լիովին տարբեր դիրքորոշումներն» Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։
«Պուտինին հասկացնում եմ, որ պատերազմի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Ռուսաստանը առանց որեւէ պատճառի հարձակվել է հարեւան պետության վրա, որպեսզի գրավի Ուկրաինայի մի մասը կամ ամբողջ երկիրը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Նրա խոսքով, ուղղակի անհնար է ընդունել այդ հարձակումը, քանի որ այն «հիմնովին խախտում է եվրոպական աշխարհակարգը»։
Հարցին, արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ պայմանավորվածություններ կան, որ Արեւմուտքից ստացված զենքը կօգտագործվի միայն Ուկրաինայի տարածքում, Օլաֆ Շոլցը պատասխանել է. «Այս հարցում կոնսենսուս կա», գրում է Deutsche Welle-ն։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խարկովում հրթիռակոծվել է համալսարանի շենքը
Ինչպես արդեն հայտնել էինք, Խարկովը հրթիռակոծվել է: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական հրթիռն ընկել է Խարկ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի...
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ՀՀ ԱԳՆ
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ ա...
Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամ...