Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ՀՀ ԱԳՆ
Այսօր Հայաստանի Հանրապետությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ավելի վաղ լրատվականներից մեկը հայտնել էր, որ Կառավարությունն արդեն հաստատել է Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության ներկայացուցիչների՝ Թուրքիա այցի վերաբերյալ որոշումը։
Auroranews - ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարության լրատվության բաժնից։ Բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանն ասաց, թե տեղեկությունը պետք է ճշտել ԱԻՆ-ից, իսկ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանին, նախարարի մամուլի քարտուղարի հեռախոսահամարներին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի...
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից
ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը մասնակցեց մ...
ԵՄ դիտորդների թվում ֆրանսիացի ժանդարմներ կլինեն. Civilnet
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում...
Լիբանանը բացում է օդային և ծովային սահմանները` Սիրիային օգնություն հասցնելու համար
Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիային հնա...