Իրանի հոգեւոր առաջնորդը համաներում է հայտարարել
Իրանում համաներում է հայտարարվել: Գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին ներում է շնորհել տասնյակ հազարավոր բանտարկյալների: Նրանց թվում են նաև երկրում վերջին բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալվածները:
Այս մասին հաղորդում է IRNA-ն:
«Դատական իշխանության ղեկավարն առաջարկել է ներում շնորհել կամ մեղմացնել տասնյակ հազարավոր մեղադրյալների դատավճիռը, որոնք ձերբակալվել են վերջին իրադարձությունների ընթացքում: Այաթոլահ Ալի Խամենեին համաձայնել է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ համաներման մասին որոշումն ընդունվել Է Իրանում Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ։ Նշվում է, որ ներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք օտարերկրացիների օգտին լրտեսությամբ են զբաղվել, անմիջական կապ են ունեցել օտարերկրյա հետախուզական ծառայությունների գործակալների հետ, կատարել են սպանություն և կանխամտածված հանցանքներ, ավերել և հրկիզել են պետական, ռազմական և հասարակական օբյեկտները:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Սուրենյանը ձյան տեղումների մասին
«Լեռներում գոնե 2մ ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում»: [338bb9a5f3cbd349f30ff8e1d4f98b7a.png] Այս մասին...
Ձյան տեղումները կլինեն ինտենսիվ. Հայաստան ակտիվ ցիկլոն է ներթափանցել
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյ...
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին ժամը 17:30-ի դրությամբ. Լարսը դարձյալ փակ է
«Ճանապարհային դեպարտամենտ»-ից տեղեկացնում են, որ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է եղել Թուրքիա ուղարկված բեռնատարներում
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե բեռնատարները ինչ են տեղափոխել Թուրքի...