ԱՄՆ-ն և ՌԴ-ն պարզաբանում են գաղտնի գործարքի մասին տեղեկությունները
Վաշինգտոնը և Մոսկվան կտրականապես հերքում են Neue Zürcher Zeitung շվեյցարական օրաթերթում վերջերս հրապարակված լուրն այն մասին, թե Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն, իբրև թե, հունվարին գաղտնի այց է կատարել Մոսկվա և ռուսներին առաջարկել է ստանալ Ուկրաինայի տարածքի մեկ հինգերորդն ու այդպես ավարտել պատերազմը:
Neue Zürcher Zeitung-ը գրել է, թե Բըրնսը Սպիտակ տան կողմից է նման առաջարk ներկայացրել ռուսական կողմին:
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի խոսնակի տեղակալ Շոն Դևիթն ասել է, որ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, «կեղծիք» է անվանել շվեյցարական թերթի հրապարակումը:
«Հունվարի՞ն: Ոչ, նման բան չի եղել, այդ ամբողջ հոդվածը սուտ է»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Տեղեկությունը հերքել և «բացարձակ կեղծիք» է անվանել նաև ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա:
Նմանատիպ հոդվածներ
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը...
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
Հաագայի միջազգային դատարանի որոշման մասին հորդորում են ապատեղեկատվություն չտարածել
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հերքում է սոցհարթակներում տարածվող տեղեկությունը, ըստ որի Հաագա...