Տեղյակ ենք, թե ինչ ճնշում է Արևմուտքը գործադրում Բելգրադի վրա․ Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները տեղյակ են, թե ինչ ճնշում է Արևմուտքը գործադրում Բելգրադի վրա։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը բարձր է գնահատում Սերբիայի իշխանությունների և նախագահ Ալեքսանդր Վուչիչի դիրքորոշումը։
«Մենք քաջ գիտակցում ենք, թե Արևմուտքն ինչ աննախադեպ ճնշում է գործադրում Սերբիայի ղեկավարության վրա։ Ղեկավարությունը մինչ այժմ կարողացել է դիմակայել այդ ճնշմանը», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը շատ է գնահատում իր հարաբերությունները Սերբիայի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ դրանք ունեն խորը պատմական արմատներ, և ապագայի համար շատ մեծ հեռանկարներ։
Մինչ այս Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին և կպահպանի իր դիրքորոշումը ռազմական չեզոքության հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...
Դատարանը բավարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնոր...
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...