Հասարակություն

«Որքան շուտ վերացնեն խնդիրները, այնքան ավելի շուտ «Մալաթիա» տոնավաճառը կվերաբացվի». ՔՀՏԱ

«Որքան շուտ վերացնեն խնդիրները, այնքան ավելի շուտ «Մալաթիա» տոնավաճառը կվերաբացվի». ՔՀՏԱ

«Մալաթիա» տոնավաճառում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի արձանագրած խնդիրների լուծման ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔՀՏԱ տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։

 

«Մեր աշխատակիցներն այսօր այցելել են տոնավաճառի տարածք և արձանագրել, որ մեծ ուժեր են ներդրվել հայտնաբերված խնդիրները վերացնելու համար։ Որքան շուտ վերացնեն խնդիրները, այնքան ավելի շուտ տոնավաճառը կվերաբացվի»,–ասաց Զոհրաբյանը։

 

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցրել է, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250