ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոնդոնում տեղի է ունեցել վերջին տասնամյակի ամենամեծ բողոքի ակցիան
Լոնդոնի կենտրոնում սկսվել է Մեծ Բրիտանիայում վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլը: Կրթության ազգային արհմիության անդամները դեմ են հանդես գալիս գործադուլների ժամանակ առաջին անհրաժեշտության ծառայությունների աշխատանքի նվազագույն մակարդակի մասին նոր օրենքին և կողմ են աշխատավարձերի բարձրացմանը։ Այս մասին գրում է Life-ը:
Գործադուլի կադրերը տարածվում են սոցիալական ցանցերում։ Դատելով տեսանյութից՝ հարյուր հազարավոր մարդիկ ցույցիեն դուրս եկել՝ ձեռքներին ունենալով պաստառներ։ Նրանցից ոմանք ասում են. «Ուսուցիչներն անհետացման վտանգի տակ են», «Մենք աջակցում ենք մեր ուսուցիչներին: Արդար վարձատրություն բոլորի համար», և «Վճարիր»:
Ակցիային միացել են մարդիկ ամբողջ երկրում։ Սրանք տարբեր ոլորտների աշխատողներ են, այդ թվում՝ ուսուցիչներ, համալսարանի աշխատակիցներ, պետական ծառայողներ և երկաթուղու աշխատողներ: Ռեկորդային գնաճի պատճառով բողոքի ակցիաներին մասնակցում են փաստաբաններ, փոստատարներ և այլ աշխատողներ։