Ի՞նչ խախտում է արել Հակոբկոխյանի որդին. ֆեդերացիայի նախագահը պարզաբանում է
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին՝ Հարություն Հակոբկոխյանը որակազրկվել է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից։
«Խախտելով միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը՝ մեկնում են տարբեր մրցավայրեր՝ Մեքսիկա, ֆինլանդիա, Լատվիա, Լեհաստան՝ ուրիշ ֆեդերացիների անունով ու ուզում մասնակցեն օրինական մրցաշարերին»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունից արդեն 4-5 նամակ են ստացել, որով բացատրություն են պահանջել։
Նրա փոխանցմամբ՝ Հակոբկոխյանի որդին միակը չէ, մի քանի այլ մարզիկներ եւս նման քայլի են դիմել, սակայն հետագայում գիտակցել սխալն ու ներողություն խնդրել, սակայն Հարություն Հակոբկոխյանը նման մտադրություն չունի։
Նկատենք, որ մեկնարկած Հայաստանի առաջնության ժամանակ առաջինը մրցահարթակ է դուրս եկել նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը՝ նշելով, որ բողոքի ակցիա է անում ի պաշտպանություն իր որդու, որին թույլ են տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը։
«Իրենց կարծիքով իրենք պետք է թույլ տան, որ իմ տղան Հայաստանի դրոշի տակ հանդես գա, բայց իրենց կարծիքը շատ քիչ է»,- հայտարարել է ավագ Հակոբկոխյանը։
Սակայն, ինչպես հետագայում պարզաբանեց Հովհաննես Հարությունյանը, նախկին չեմպիոնի որդին որակազրկվել է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որդուս թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը». Հակոբկոխյանի բողոքի ակցիան` ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կեցցեն ռուսները». Ջոկովիչի հոր հայտարարությունը` Ռուսաստանի և Դոնեցկի դրոշների ֆոնին
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջանը, լուսանկարվել է երկրպագուների հետ, ովքեր Ավստրալիայի բաց առաջնության խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսիի գոլը` ավելացված ժամանակի վերջին րոպեում և Նեյմարի վնասվածքը. ՊՍԺ-ի նյարդային և դրամատիկ խաղը
Լիգա 1-ի 24-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ (4-3):24-րդ րոպեին փարիզցիները 2-0 հաշվո...
Մեսսին պատվի պտույտը կատարել է կեղծ գավաթով. Դի Մարիան պատմել է զավեշտալի դեպքի մասին
Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան զվարճալի դեպք է պատմել Քաթարում կայացած...