Թրամփը դժգոհել է, որ աուդիոգրքից գումար չի ստացել և դատի տվել լրագրողին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ The Washington Post-ի լրագրող Բոբ Վուվորդի՝ իր ձայնագրված հարցազրույցները որպես Trump Tapes աուդիոգիրք հրապարակելու համար:

Թրամփը պնդում է, որ սեփականության իրավունքը պատկանում է իրեն և որ Վուդվորդն աուդիոգիրքը հրապարակելիս իրենից թույլտվություն չի ստացել: Քաղաքական գործիչը դժգոհել է, որ այս աուդիոգրքից գումար չի ստացել և վերջինս Վուդվորդից և աուդիոգրքի հրատակիչ Simon & Shuster-ից ավելի քան 49 մլն դոլար փոխհատուցում է պահանջում, այս մասին գրում է ФАН-ը:

Թրամփի փաստաբանները պնդում են, որ նախկին նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում  բազմիցս հարցազրույցի ձևաչափով շփվել է Վուդվորդի հետ (լրագրողը դրանք ձայնագրել է), դա արել է «միայն դրանց հիման վրա հետագայում գրքի հրատարակման նպատակով»:

Թրամփը բազմամիլիոնանոց փոխհատուցում պահանջելիս հիմնվել է այն տվյալների վրա, որ վաճառվել է աուդիոգրքի 2 միլիոն օրինակ՝ յուրաքանչյուրը 24,99 դոլարով:

 

Քաղաքականություն