Ռուսաստանը կշարունակի սպառնալիք մնալ ՆԱՏՕ-ի համար․ Բաուեր
Ռուսաստանը կշարունակի սպառնալիք մնալ ՆԱՏՕ-ի համար, նույնիսկ եթե նրա ուժերը պարտություն կրեն Ուկրաինայում, ասել է Արեւմտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ինչպիսին էլ, որ լինի պատերազմի արդյունքը, Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, նման ձգտումներ կունենա, հետեւաբար սպառնալիքը չի վերանա»,-դաշինքի բրյուսելյան գլխավոր գրասենյակում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:
Թեեւ պատերազմը սպառել է ռուսական զորքերին, տեխնիկան եւ զինամթերքը, ՆԱՏՕ-ի երկրներն ակնկալում են, որ Մոսկվան կփորձի վերականգնել եւ անգամ ուժեղացնել իր ռազմկաան ներուժը, ասել է Բաուերը։
«Ընդհանուր կարծիքն այնպիսին է, որ ռուսները կվերականգնեն այն, ինչ ունեին, որ նրանք դասեր կքաղեն այս հակամարտությունից եւ կփորձեն բարելավել այն, ինչ ունեին»,- ասել է Բաուերը։
«Այնպես որ, դա, հետագայում, ամենայն հավանականությամբ, կազդի մեր ծրագրերի վրա», - հավելել է նա:
Բաուերի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ժամանակ է պետք՝ գնահատելու, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանից՝ իր ուժերը վերականգնելու եւ կատարելագործելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պաշտպա...
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է․ Ռուբինյան
Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշո...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն...