Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:
Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որ...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պ...
Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է․ Ռուբինյան
Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշո...
Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակ...