Արջը 400 սելֆի է արել ու դարձել համացանցի աստղ

Սև արջը տարբեր կեցվածքներ է ընդունել տեսախցիկի առջև: Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները, նշելով, որ լուսանկաները տրամադրել է` City Of Boulder Open Space And Mountain Parks-ը:

 

 Տեսախցիկը տեղադրված է եղել Բոուլդեր (ԱՄՆ Կոլորադո նահանգ) քաղաքի մոտ գտնվող լեռնային այգիներում: 

 

Հետազոտողները դիտել են սարքի վրա գրանցված տվյալները և զարմացել՝ պարզվել է, որ աշխատանքի ընթացքում տեսախցիկը նկարել է 580 կադր, և դրանցից 400-ը ֆիքսել են նույն արջին։ Խոսքը Ursus americanus սև արջի մասին է։ Նա նաև hայտնի է Բարիբալ անվամբ, գրում է The Guardian-ը։

 

Դատելով հրապարակված կադրերից՝ արջը լավ է աշխատել ֆոտոշարքի ժամանակ։ Նա նկարներից մեկում լեզուն դուրս է հանել, երկրորդում՝ դեմքը երեք քառորդով շրջել՝ ընդօրինակելով իրական մոդելներին։ Գազանի պորտֆոլիոյում կա նաև պրոֆիլի լուսանկար։ Նրա մոտ հատկապես այդ լուսանկարը լավ է ստացվել: Կարծես թե սելֆիի սիրահարը գտել է իր լավագույն ռակուրսը։

 

«Այս լուսանկարները մեզ ստիպեցին ծիծաղել, և մենք կարծեցինք, որ դրանք կծիծաղեցնեն նաև ուրիշներին», - ասում է Բաց տարածությունների և լեռնային պարկերի դեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Յեյթսը: Նա չէր սխալվում: Համացանցում շատերը սկսեցին այս զվարճալի արջուկի լուսանկարներն իրար ուղարկել։