Արևմուտքը քաջություն չունի ընդունելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ձախողումը. Դմիտրի Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ արևմտյան երկրները քաջություն չունեն խոստովանելու, որ Ռուսաստանի Դաշնության դեմ իրենց պատժամիջոցները արդյունք չեն տվել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Մեդվեդևը:
«Թշնամի երկրները քաջություն չունեն խոստովանելու, որ իրենց «դժոխային» պատժամիջոցները միանգամայն ձախողվել են։ Արդյունաբերական ապրանքների և սպառողական ապրանքների ճնշող մեծամասնությունը փոխարինվել է մեր սեփական, ռուսականով, իսկ բացակայող ապրանքները` ներկրվել են Ասիայից»:
Այսպիսով, ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ: Ամերիկացիները փող են աշխատում նվաստացած Եվրոպայի վրա:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի: Ռազմական գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու։
Նմանատիպ հոդվածներ
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...