ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի պատերազմի. Իրանի ներկյացուցչություն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իսլամական Հանրապետության դեմ կհանգեցնի պատերազմի, հայտնում է Newsweek-ը:
«Իրանի տեսանկյունից ցանկացած մակարդակով ռազմական գործողություն կհանգեցնի ԱՄՆ-ի մուտքը պատերազմի մեջ։ Այս պահին Իրանը թույլ է համարում նման հնարավորությունը»,- ասել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Պենտագոնում աղբյուրներից մեկը թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն ոչ մի հարված չի հասցրել Իրանում և այնտեղ գործողություններ չի իրականացնում։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունը՝ «Մոսսադ»-ն, իրականացրել է Իրանի վրա հարձակումը։ Հունվարի 29-ի գիշերն Իրանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակում էր»:
Նմանատիպ հոդվածներ
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
Փորձում են ճանապարհներն ապաշրջափակելու գինը մեզ համար ավելացնել. Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում
2016-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ.Ս.-ն 2018 թվականի հունվարին Նախարարության հ...