Թուրքիան և այլ երկրներ կարող են կորցնել ԱՄՆ շուկան` Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները չկատարելու պատճառով
ԱՄՆ-ն անհանգստացած է Կրեմլի հետ Մերձավոր Արևելքի որոշ երկրների համագործակցությամբ, որի միջոցով Ռուսաստանը կարողանում է չեզոքացնել հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ այս հարցը բարձրացվելու է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնի` հաջորդ շաբաթ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ: Պաշտոնյան այցելելու է Թուրքիա, Օման և ԱՄԷ, որտեղ հանդիպելու է իր օտարերկրյա գործընկերների, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը մտադիր է զգուշացնել զրուցակիցներին, որ իրենց երկրներն ու կազմակերպությունները կարող են կորցնել մուտքն ԱՄՆ շուկա, եթե շարունակեն բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող սուբյեկտների հետ, իսկ այդ պատժամիջոցները կշարունակվեն և կուժեղացվեն։
Ըստ լրատվականի, սա ԱՄՆ-ի առաջին պահանջը չէ՝ կապված Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության հետ։ Նմանատիպ առիթով անցյալ տարի Միացյալ Նահանգներն ուժեղացրեց ճնշումն Անկարայի վրա: Սպիտակ տունը դժգոհ է, որ Թուրքիան լավ չի հետևում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանափակումներին։
Նմանատիպ հոդվածներ
Լարսում բեռնատարների տեղաշարժը դադարեցվել է
Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով Հյուսիսային Օսիայի վրացական ռազմական մայրուղու հատվածում ծանր մեքենաների տեղաշար...
Ղրիմի իշխանությունները ազգայնացնում են ուկրաինացի օլիգարխներ Ախմետովի և Կոլոմոյսկու ունեցվածքը
Ղրիմի իշխանությունները որոշել են ազգայնացնել ուկրաինացի օլիգարխներ Ռինատ Ախմետովի և Իգոր Կոլոմոյսկու ունեցվածքը, հայտարա...
Լարսում 50 հայկական բեռնատար կա. մաքսային կցորդ
Շուրջ 50 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելուն։ Այս մասին Sputn...
Ցուկերբերգը հարստացել է աշխատակիցների զանգվածային կրճատումներից հետո
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունը մեկ օրում ավելացել է 12 միլիարդ դոլարով՝ ընկերության բաժնետոմսերի...