Ցուկերբերգը հարստացել է աշխատակիցների զանգվածային կրճատումներից հետո
Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունը մեկ օրում ավելացել է 12 միլիարդ դոլարով՝ ընկերության բաժնետոմսերի 21 տոկոս աճի շնորհիվ։ Ինչպես նշում է Business Insider-ը, շուկայում լավատեսությունը պայմանավորված է ընկերության ծախսերի և բազմաթիվ աշխատակիցների կրճատմամբ։
«Փետրվարի 2-ի աճը, լրացնում է Meta-ի բաժնետոմսերի շահումների շարանը, նրանց շահութաբերությունն այս տարի աճել է մինչև 50%-ից ավելի»,- ասվում է հոդվածում։
Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ Ցուկերբերգի անձնական կարողությունը կազմել է 57,2 միլիարդ դոլար, նա 21-րդ տեղում էր։ Այնուամենայնիվ, 2022 թվականի սկզբին Ցուկերբերգի կարողությունը կազմում էր 125 միլիարդ դոլար։
2022 թվականի նոյեմբերին Ցուկերբերգը հայտարարեց զանգվածային կրճատումների մասին, որոնք վերաբերում էին իր աշխատակիցների մոտ 13%-ին կամ ավելի քան 11000 մարդու։ Նա նաև ծախսերի կրճատման այլ միջոցառումներ է իրականացրել։ Մետան նախատեսում է շարունակել այս քաղաքականությունը կորպորացիայի ներսում 2023 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Ղրիմի իշխանությունները ազգայնացնում են ուկրաինացի օլիգարխներ Ախմետովի և Կոլոմոյսկու ունեցվածքը
Ղրիմի իշխանությունները որոշել են ազգայնացնել ուկրաինացի օլիգարխներ Ռինատ Ախմետովի և Իգոր Կոլոմոյսկու ունեցվածքը, հայտարա...
Լարսում 50 հայկական բեռնատար կա. մաքսային կցորդ
Շուրջ 50 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելուն։ Այս մասին Sputn...
Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառը կվերսկսի աշխատանքը
Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառն ամբողջությամբ կսկսի աշխատել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրե...
Թուրքիան և այլ երկրներ կարող են կորցնել ԱՄՆ շուկան` Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները չկատարելու պատճառով
ԱՄՆ-ն անհանգստացած է Կրեմլի հետ Մերձավոր Արևելքի որոշ երկրների համագործակցությամբ, որի միջոցով Ռուսաստանը կարողանում է չ...