Հասարակություն

Խցանված խաչմերուկ մտնող վարորդը տուգանվելու է, եթե նույնիսկ կա «վաֆլի» կոչվող գծանշումը

Unknown
Խցանված խաչմերուկ մտնող վարորդը տուգանվելու է, եթե նույնիսկ կա  «վաֆլի» կոչվող գծանշումը

Ցանկացած խաչմերում, անկախ նրանից՝ խաչմերուկում կա «վաֆլի» կոչեցյալ գծանշումը, թե ոչ, արգելվում է մուտք գործել, եթե առաջացել է խցանում եւ դա կստիպի վարորդին կանգնել խաչմերուկի տարածքում: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

 

«Սա ամենատարածված խախտումն է Երեւանում, որի պատճառով առաջանում են օրվա պիկ ժամերին արհեստական խցանումներ: Վարորդը մտնում է խաչմերուկ, կանգնում է եւ փակում հանդիպակաց երթեւեկությունը: 

Այսինքն`  հանդիպակաց երթեւեկության համար կանաչը բացում է, բայց նրանք էլ չեն կարողանում մտնել խաչմերուկ: Սրանից հետո, եթե վարորդը մուտք գործեց այդպիսի ժամանակ խաչմերուկ, նա տուգանվելու է»,-ասաց նա: Մասնագետը նշեց, որ այդ փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250