«Բայդենը մեզ կանգնեցրեց Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին». Թրամփ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մարդկությանը տանում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
«Թուլության և ոչ կոմպետենտության պատճառով Ջո Բայդենը մեզ կանգնեցրեց Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին», — նշել է նա։
Քաղաքական գործիչը 2021 թվականին Բայդենի հանձնարարությամբ Աֆղանստանից ամերիկյան զորքերի անհաջող դուրսբերումն անվանել է «ԱՄՆ պատմության մեջ ամենածանր օրը»։ Թրամփը մատնանշել է Միացյալ Նահանգների գործող նախագահի թույլ քաղաքականությունը Մեքսիկայի հետ սահմանների պաշտպանության ոլորտում, անգործությունը թմրամիջոցներից մահերի աճող ցուցանիշներում, կրթական բարեփոխումների բացակայությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե այժմ գտնվեր Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում, ապա մեկ օրվա ընթացքում կկարողանար հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը...
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ԶՈւ–ն հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը. կան զոհեր ու վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերն այսօր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված են հասցրել ԼԺՀ-ի Նովոայդար բնակավայ...