Հասարակություն

Սաակաշվիլին հրաժարվել է բժիշկներից և սննդից

Unknown 138 դիտում
Սաակաշվիլին հրաժարվել է բժիշկներից և սննդից

Սաակաշվիլին շարունակում է համաշխարհային հանրության հետաքրքրությունը առաջացնել իր անձի նկատմամբ։ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվել է տեղի բժիշկների ծառայություններից և սննդից։ «Vivamed» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով՝ քաղաքական գործչի որոշումը կարող է ճակատագրական լինել նրա համար։

 

«Վերջին օրերին նա կրճատել է սննդի ընդունումը: Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարանում է: Նա արդեն 69 կիլոգրամ է կշռում: Եթե մայրը չհամոզի իր որդուն հրաժարվել արկածախնդրությունից, արդյունքը կարող է ճակատագրական լինել», -Չխաիձեի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

 

Քաղաքական գործչի մայրը վստահ է, որ որդուն թունավորել են սնդիկով: Ենթադրվում է, որ պետության նախկին ղեկավարի մարմնում ծանր մետաղներ են հայտնաբերվել։ Ընդ որում, միայն արտասահմանում կարող են փրկել նախկին նախագահի կյանքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250