Մանկապարտեզում կղանք ու հող ուտելու մասին երեխայի պատմածները չէին կարող երևակայության արդյունք լինել․ Aravot

Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով նախաքննությունը արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակվում է, բայց տուժող կողմի ներկայացուցչի համար տեսանելի որեւէ բան չի արվում: «Գործով քննիչ է փոխվել, ըստ էության որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Մեզ չեն ծանոթացնում քննչական գործողությունների արձանագրություններին, տիրապետում ենք շատ քիչ տվյալների, նախաքննությունն արդեն մի քանի ամիս է՝ տեղում է: Նույնիսկ դիմել եմ դատախազին՝ պարզելու համար, վերջինս պատասխանել է, որ կատարվում են վարույթային գործողություններ, բայց թե ինչ գործողություններ, դեռեւս պարզ չէ: Մեզ համար դեռևս տեսանելի ոչինչ տեղի չի ունենում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է տուժող կողմի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը: 

 

Փաստաբանը նշել է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք է բերվել փորձաքննության եզրակացություն, որով հաստատվել է, որ երեխայի պատմածները չեն կարող երեւակայության արդյունք լինել: Հարցին՝  արդյոք հաստատված համարվում է, որ երեխայի պատմածները հենց մանկապարտեզում են եղել, այլ ոչ թե այլ վայրում, փաստաբանը պատասխանել է. «Երեխան պատմել է կոնկրետ դեպքերն ու իրադարձությունները որտեղ են զարգացել»: 

 

Ինեսա Պետրոսյանը բացառում է, որ երեխայի պատմածներն այլ վայրում տեղի ունեցած լինեն: Մեղադրյալների պաշտպան Ենոք Ազարյանն էլ հեռախոսազանգերին սկսել է չպատասխանել:

 

Քաղաքականություն