Հրապարակվել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղում Լիոնել Մեսսին է, ով տարեվերջին կարողացավ Արգենտինայի հավաքականի հետ նվաճել Աշխարհի գավաթը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիոնել Մեսսիի թիմակից Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման, ով հոկտեմբերին նվաճեց «Ոսկե գնդակը»:
Ստորև ներկայացնում ենք հրապարակված վարկանիշի լավագույն տասնյակը (փակագծերում նշվում է ֆուտբոլիստը տեղը 2021 թվականի վարկանիշում).
1. Լիոնել Մեսսի (2)
2. Կիլիան Մբապե (6)
3. Կարիմ Բենզեմա (4)
4. Էրլինգ Հոլանդ (7)
5. Լուկա Մոդրիչ (40)
6. Կևին դե Բրույնե (10)
7. Ռոբերտ Լևանդովսկի (1)
8. Վինիսիուս Ժունիոր (31)
9. Տիբո Կուրտուա (53)
10. Մոհամեդ Սալահ (3)
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 51-րդ տեղը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանով
Եվրոպական որոշ ակումբներ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել են Մո...
Հայտնի է՝ որքան է վաստակել Խաչանովը Australian Open-ում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունում (Australian Open) իր ելույթի համա...
Ես կկապեի նրան և կթողնեի մարզաբազայում մինչև աշխարհի հաջորդ առաջնություն. Ռոմերոն՝ Մեսսիի մասին
Անգլիական «Տոտենհեմի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Քրիստիան Ռոմերոն հույս ունի, որ Լիոնել Մեսսին կշարունակի հանդես գ...