Զախարովան՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև բանակցություններ կազմակերպելու մասին

Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը` Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Ըստ նրա՝ պարբերաբար «տեղում» առաջացող դժվարությունները չպետք է պատճառ դառնան բանակցային գործընթացի «սառեցման» և երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։

 

«Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները բոլոր ուղիներով։ Մոսկվան Երևանին և Բաքվին տեղեկացրել է հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»,-ասել է նա։

 

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահներն ու ԱԳՆ-ն մշտական ​​կապի մեջ են կողմերի հետ։

Քաղաքականություն