Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովայի և ադրբեջանցի լրագրողի զրույցը` Լաչինի միջանցքի ու ՀՀ-ում ԵՄ ռաքելության տեղակայման մասին

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը` պատասխանելով ադրբեջանական լրատվականի լրագրողի Հայաստանում ԵՄ առաքելության մասին հարցին՝ նշել է, որ դատելով հարցի խորությունից՝…

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը` պատասխանելով ադրբեջանական լրատվականի լրագրողի Հայաստանում ԵՄ առաքելության մասին հարցին՝ նշել է, որ դատելով հարցի խորությունից՝ լրագրողն ամեն ինչ հիանալի գիտի, և ավելացնելու ոչինչ չունի։ Ինչ խոսք, հետաքրքիր էր հետևել Մարիա Զախարովայի շփումը ադրբեջանցի լրագրողների հետ։ Գրում է Баграмян 26-ը:

 

«Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն բողոքին, թե նախկինում ԵՄ-ի հայտարարությունները եղել են ավելի մեղմ, իսկ այժմ կոշտ հայտարարություններ են արվում երկու հարևանների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հասցեին, իսկ Հայաստան առաքելություն է ուղարկվում՝ Զախարովան, ըստ երեւույթին, չիմանալով, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում քվեարկել է, որպեսզի իրեն դատի Միջազգային տրիբունալը, կիսեց ադրբեջանական կողմի վրդովմունքը և գործնականում կրկնեց ՌԴ ԱԳՆ երեկվա բացարձակապես ոչ դիվանագիտական ​​հայտարարությունը:

 

Միաժամանակ, ըստ երեւույթին, մտածելով, որ դա կհանգստացնի ադրբեջանական կողմին, Զախարովան հայտարարեց, որ ԵՄ-ն այլևս գոյություն չունի, և դա, ըստ էության, ՆԱՏՕ-ի, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ի առաքելությունն է»,- նկատում է թելեգրամ ալիքը:

 

Զախարովայի և ադրբեջանցի լրագրողի զրույցը` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք` ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում. Կանադայում քննարկել են շրջափակված ԼՂ-ի հարցը

Եկեք արձանագրենք, որ այսօր մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որն իրական է ու մենք բավարար ապացույցներ ունենք: Խոսելով Լաչին...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250