ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք` ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում. Կանադայում քննարկել են շրջափակված ԼՂ-ի հարցը
Եկեք արձանագրենք, որ այսօր մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որն իրական է ու մենք բավարար ապացույցներ ունենք: Խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին ասել է Կանադայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին գործերի քարտուղար Ռոբերտ Օլիֆանթը:
Նա մասնավորապես նշել է.
«Մենք պետք է խորապես ուսումնասիրենք հարցի էությունը, պատճառները, որոնք թաքնված են այս ճգնաժամի հետևում, հասկանանք` ի՞նչ է կատարվում այդ ճանապարհին, ո՞րն է ճիշտ և ո՞րն է սխալ»:
Նա նշել է, որ քննարկամանն ուսումնասիրելու են ԼՂ հայերին սննդի և դեղորայքի, ինչպես նաև էլեկտրականության և գազի մատակարումների հարցերը:
Նա նաև հավելեց, որ իր երկիրը խաղաղություն է ուզում: Կանադան կողմ է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` այդ թվում՝ Ռուսաստանին և ԵՄ-ին միջնորդությամբ:
Օլիֆանթը նշել է, որ Կանադան աջակցում է Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերին, հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց քննարկմանը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն լաչինի միջանցքի հետ կապված վերը նշված հարցերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել ՀՀ-ի ներքին և արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ. Զատուլին
Արդյո՞ք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը չի հանգեցնի իրավիճակի բարդացման, ահա այս հարցն ենք մենք հիմա Ռուս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց Ալիևի` Սյունիքով միջանցք կտրելու հայտարարության մասին
Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞ն...