Շիրակցին գողացել է համագյուղացու գառները և տվել պարտքի դիմաց ուրիշին

Աշոցքի ոստիկանության բաժնում հաղորդում էր տվել Թորոսգյուղի 67-ամյա մի բնակչուհի. հունվարի 25-ի ժամը 08.00-ից ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը կից անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են երկու գառ: Նա նաև հայտնել էր, որ նույն օրը ոստիկանություն չէր դիմել, որովհետև ցանկացել էր իր ուժերով գտնել գողին:

 

Պարզվել է, որ գողությունը կատարել է 42-ամյա համագյուղացին, որը պարտքի դիմաց գառները տվել է Արագածոտնի մարզի Ակունք գյուղի 30-ամյա բնակչին: 42-ամյա թորոսգյուղցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:

Քաղաքականություն

Պատահարներ