Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարար` Հովհաննես Հարությունյանի ընտանիքի ընկերության հետ. Civilnet

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ, գրում է Civilnet.am-ը:

 

Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։

Պայմանագրի կնքումից օրեր անց դպրոց էր այցելել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ասել, որ տանիքի վերակառուցումն անհետաձգելի է, քանի որ «դպրոցի ամբողջական քայքայում է գնում»։

Քաղաքականություն

Պատահարներ