Նոր մանրամասներ` Հրազդանի թիվ 11 դպրոցում անհայտ գազի օգտագործման, տուժած երեխաների մասին
Ինչպես արդեն հայտնել ենք` Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Հաղորդվել էր, որ տուժածներից 4-ն արդեն տուն են գնացել։
Auroranews.am-ը կապ հաստատեց Կոտայքի մարզպետարանրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգա Հայրիյանի հետ` կատարվածի մասին ամբողջական տեղեկություն ստանալու համար:
Նա մեզ հետ զրույցում ասաց` դեպքն այսօր է տեղի ունեցել:
«Այսօր ժամը 11-ի հատվածում Հրազդանի ԲԿ-ն ահազանգ է ստացել Հրազդանի թիվ 11 դպրոցից: Ինչպես նախարարություն է նշել` անհայտ գազի օգտագործման արդյունքում ԲԿ են տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: ԲԿ-ն անմիջապես դեպքի մասին տեղեկացրել է և Ոստիկանությանը և ԱԻՆ-ին:
Երեխաների վիճակը այս պահին գնահատվում է բավարար, 4 դուրս են գրվել, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ոստիկանության, այնպես ել մարզպետարանի կողմից ուսումնասիրություններ են անցկացվում: Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել` դեռ հայտնի չէ, չենք կարող ասել»:
Ինգա Հայրիյանը նաև նշեց որ դպրոցը հիրմնական դպրոց է. «Ենթադրում եմ բարձր դասարանում է եղել, քանի որ նշվում է` տուժած երեխաները եղել են 9-14 տարեկան»:
Auroranews.am-ը մշտապես կապի մեջ կլինի կոմպետենտ անձանց հետ` նոր մանրամասների ի հայտ գալուն պես Ձեզ անմիջապես հաղորդելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը` արձանագրված խախտումների և առևտրի կենտրոնի փակման մասին
«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը պարզաբանել է՝ արդյո՞ք տոնավաճառի գործունեությունը կկասեցվի: Ըստ իր հայտնած...
Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը. մանրամասներ
Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին հաղորդում է Արցախի...
Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալված է
Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ձերբակալված է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց...
Արխիվային լուսանկար. տարիներ առաջ Ազնավուրը ցույցի էր դուրս եկել` պահանջելով ՀՀ-ի ու Արցախի ապաշրջափակումը
Այս արխիվային լուսանկարում Շառլ Ազնավուրը, Աիդա Ազնավուր-Կառվարենցը և Ժորժ Կառվարենցը Փարիզում մասնակցում են Հայաս...