 
                                        
                                        
                                        
                                    «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը` արձանագրված խախտումների և առևտրի կենտրոնի փակման մասին
 
                                        
                                        
                                        
                                    «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը պարզաբանել է՝ արդյո՞ք տոնավաճառի գործունեությունը կկասեցվի: Ըստ իր հայտնած տեղեկությունների՝ հոկտեմբեր ամսին ստուգում է կատարվել և 17 խախտումներ են արձանագրվել, որոնք հանձնարարվել է վերացնել.
«Այժմ միայն մեկ կետը արված չէ, այսքանից հետո իրենք ասում են, որ մենք աշխատանքներ չենք կատարել, ես դրա նպատակը չեմ հասկանում: Մենք չունենք պայթուցիկ, հրակայուն նյութեր, որ հրդեհի դեպքում մեծ վնասներ տան»,- նշել է Ավետիսյանը: 
Նրա խոսքով՝ ծխահեռացման համակարգի խնդիրը դեռ վերացված չէ, մասնագետներ է հրավիրել, որոնք մի քանի ամսում, եթե տոնավաճառը չփակվի, այդ աշխատանքները կկատարեն:
Ինչպես արդեն հայտնել էինք` ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից  հայտնել են, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի, քանի որ  տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            