Իրենք հասկանու՞մ են, թե ինչի մասին են խոսում․ Զախարովան Գերմանիայի արտգործնախարարից պատասխան է պահանջում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին կոչ է արել հստակեցնել իր երկրի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու հարցում։

 

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքը հունվարի 24-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ ասել է, որ եվրոպական երկրները «պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ» և կոչ է արել եվրոպական երկրներին միասին ավելին անել Ուկրաինայի համար և մեղավորներ չփնտրել իրենց մեջ։

 

Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ-ն ասել է, որ Ուկրաինային աջակցությունը Գերմանիային չի դարձնում հակամարտության կողմերից մեկը։

 

«Նրանք իրենք հասկանու՞մ են, թե ինչի մասին են խոսում: Գերմանիայի արտգործնախարարը հայտարարում է, որ իր երկիրը, այլ երկրների հետ միասին, պատերազմում է Ռուսաստանի հետ: Նույն նախարարությունն իր երկիրը չի համարում հակամարտության կողմ: Հաշվի առնելով այդ հակասական հայտարարությունները, Ռուսաստանում Գերմանիայի դեսպանը պետք է պարզաբանի դրանք»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ