«Հրաշք ստեր»․ Զախարովան՝ Politico-ի համար Կուլեբայի հոդվածի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի՝ Politico-ին տված հարցազրույցը «հրաշք ստեր» շարքից է և հերթական հակառուսական հարձակումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ամերիկյան Politico թերթի համար տված հարցազրույցում հայտնել էր, որ կարծում է, թե Ռուսաստանի հետ համաձայնագիր չի կարելի կնքել, ինչպիսին են Մինսկի համաձայնագրերը։
Ինչպես նշում է նախարարը, որոշ մարդիկ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում շարունակում են առաջարկել Ուկրաինային որքան հնարավոր է շուտ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Կուլեբայի խոսքով՝ գործընկերները պետք է «ստիպեն» ոչ թե Ուկրաինային, այլ Ռուսաստանին «զիջումների գնալ»։
«Ուկրաինայի, այսպես կոչված, արտաքին գործերի նախարարը Politico-ի համար իր վերջին հոդվածում հերթական հակառուսական հարձակումն արեց: Նա խոսեց Ռուսաստանի հետ բանակցությունների դասերի մասին՝ Մինսկի գործընթացի օրինակով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
«Ինչու այս ամբողջ հրապարակումը չի ճանաչվում որպես միտումնավոր կեղծիք, որը տարածվում է քաղաքականության միջոցով, մեծ հարց է», - ավելացրել է դիվանագետը: