Հ1-ին դատի են տվել` ռեպորտաժի համար

Գրիշա Թամրազյանը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը եղել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի՝ լիազորությունները կասեցված գլխավոր խորհրդականը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարարը: 

 

Գործը հունվարի 17-ին ընդունվել է վարույթ, դատավորն է Էդուարդ Ամալյանը։ Թամրազյանը Հ1-ից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

 

 Թամրազյանը դատի է տվել ԲՊՀ-ում ռեկտորի ընտրությունների (09․12․2022) վերաբերյալ Հ1-ի պատրաստած՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականը հայհոյում է. վերընտրված ռեկտորի արձագանքը» վերնագրով ռեպորտաժի համար։ Պատրաստված ռեպորտաժում ներկայացվել է, թե «ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյում էր նախարար Վահրամ Դումանյանին»։

Քաղաքականություն

Պատահարներ