Հասարակություն
Երևանի փողոցնեորից պետք է տարվեն ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները. ավագանու անդամը` ՆԳ նախարարին
Ջարդոնի վերածված և լքված բոլոր մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը՝ նշելով, որ այսօր գրավոր դիմել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ դրանք խանգարում են թե՛ մեքենաների երթևեկությանը, թե՛ հետիոտներին:
«Հարգելի վարորդներ, եթե նմանատիպ մեքենաներ ունեք, տեղափոխեք Երևանի փողոցներից, քանի որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական»,- հորդորել է նա:
[dfe95e21ad5b088c5a5d2f4acf951dba.jpg]
[f0b27ed0fbc2f8c036d1ff62c04e5995.jpg]