Զինծառայողներից մեկի վիճակը ծանրացել էր. նախարար

 Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում ստացող 3 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետի կապված 2 օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք։ Սակայն կոնսիլիում հրավիրվեց և դրա արդյունքում բուժման մեջ փոփոխություններ մտցնելով` վիճակը կայունացավ։ Այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար»,–ասաց նախարարը։

 

Նրա խոսքով` զինվորները դեռ անհրաժեշտ ծավալով օգնություն են ստանում և հույս ունեն, որ բոլորն առողջացումով տուն կգնան։

Ավանեսյանը հայտնեց, որ գիշերն է վերադարձել գործուղումից և հենց այսօր էլ պատրաստվում է Այրվածքաբանմական այցելել և տեսակցել նրանց։

Քաղաքականություն