Տղամարդը վիճակախաղով շահել է 613 հազար դոլար

Բրիտանացի տղամարդը փոխել է իր հերթափոխը գործընկերոջ հետ` բժշկի գնալու  համար: Հիվանդանոց գնալու ճանապարհին բրիտանացին գնացել է խանութ և վիճակախաղի տոմս գնել  ու շահել 613 հազար դոլար։ 

Սակայն դա տղամարդու համար անակնկալ չէր. նա հավատում էր, որ մի օր կհարստանա։

 

«Այո, ինձանից պահանջվեց մոտ 28 տարի, բայց հիմա հավելյալ գումարով թոշակի եմ գնում»,- ասել է հաղթողը։

 

Տղամարդն ասել է, որ գումարի մի մասը կծախսի իր 60-ամյա հարսնացու Քիմ Ռիդի հետ հարսանիք կազմակերպելու վրա։

«Մենք միշտ գիտեինք, որ ի վերջո կամուսնանանք, բայց փողը միշտ ծախսվում էր այլ բանի վրա»:

65-ամյա Ջեֆ Էթերինգթոնն աշխատում է ավտոմոբիլային արդյունաբերությունում: Գործընկերները նրան հոտնկայս ծափահարել են աշխատանքի ժամանակ, երբ իմացել են, որ նա հաղթել է: 

Քաղաքականություն

Պատահարներ