Գեղարքունիքի մարզպետ. «Իմ ծառայության ժամանակ այնպես չէ որ ուրիշ, ավելի լավ պայմաններ են եղել»

Lրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով 15 զինվորի կյանք խլած հրդեհի մասին հարցին,  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ հրդեհի օրը՝ գիշերը ժամը 3-ից այնտեղ է եղել.

 

«Այն ամենը, ինչը խոսում են ոչ տեղյակ մարդիկ՝ դա չէ իրականությունը։ Մարդկանց են խոսեցնում, որ այնտեղ չեն եղել, տեղյակ չեն եղել, բայց վերլուծություններ են անում»։ 

 

Իսկ լրագրողի հարցին, թե նա տեղյակ է եղել, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները, ասել է.

 

«Ես տեղյակ եղել եմ, թե որտեղ է իրենց կացարանը, ես չէ, որ պետք է գնահատական տամ այդ պայմաններին։ Ինձ թվում է՝ իրենց տեղակայման մասով ՊՆ-ն ունեցել է իր գնահատականը, որ տեղակայել է»։

 

Կծառայե՞ր այդ պայմաններում, լրագրողի հարցին մարզպետը պատասխանել է. «Իմ ծառայության ժամանակ այնպես չէ որ ուրիշ, ավելի լավ պայմաններ են եղել»։

Քաղաքականություն

Պատահարներ