Զախարովան մեկնաբանել է Կիևում տեղի ունեցած կադրային փոփոխությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կիևում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, ասել է, որ դրանք անհրաժեշտ են, որպեսզի «բանդան» շարունակի արտաքին պատվեր մշակել նշելով, որ ռեժիմի հանցավոր էությունը դրանից չի փոխվում։ 

 

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Օլեքսի Սիմոնենկոյի պաշտոնանկության մասին և հայտարարել Ուկրաինայի նախարարների կաբինետում հնարավոր պաշտոնանկությունների և վերադասավորումների մասին։ Բացի այդ, Զելենսկին Կիրիլո Տիմոշենկոյին ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ 

 

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում կադրային փոփոխությունները կշարունակվեն։


Զախարովան հավելել է, որ սրանք իսկապես բացարձակ կրիմինալ, հանցավոր մտածելակերպով մարդիկ են, և ընդգծել, որ «իրենք երկար տարիներ ստեղծել են այս արտառոց իրավիճակը իրենց ապօրինություններով»։

 

«Նման հրաման ունեին։  Նրանք վարձկաններ են, մարդիկ, ովքեր աշխատանքի են ընդունվել գործունեության տեսակ սահմանելով՝ կեղտոտ, սարսափելի, հանցավոր, անօրեն ու արյունոտ, և հիմա սա է հենց այն հանցախումբը, որը  կշարունակի իրականացնել հենց այս հրամանը»,- պարզաբանել է նա։

 

 

Քաղաքականություն