Հասարակություն
Գլխավոր դատախազությունը` սահմանամերձ Մովսես գյուղում կատարված առեղծվածային հանցագործությունների մասին
Սահմանամերձ Մովսես գյուղում գրանցված արտառոց դեպքերի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 264–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ գույքը ոչնչացնելը կամ վնասելը։
Նշենք, որ երեկ համայնքապետ Զավեն Պապյանը հայտնել էր, որ անհայտ անձը գյուղի թաղամասերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել գյուղացու խոտի 27 տուկը։ Հաջորդ օրը նույն թաղամասում մարդիկ տնից դուրս գալուց նկատել են, որ իրենց տնից անհայտ անձինք են փախչում։ Ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում։
Նմանատիպ հոդվածներ
«Դասակի հրամանատարը հարցաքննվել է». փաստաբանը` զինվորականի հայտնի ժպիտի և քրգործում ունեցած կարգավիճակի մասին
Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը. մանրամասներ
Արխիվային լուսանկար. տարիներ առաջ Ազնավուրը ցույցի էր դուրս եկել` պահանջելով ՀՀ-ի ու Արցախի ապաշրջափակումը
«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը` արձանագրված խախտումների և առևտրի կենտրոնի փակման մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0