Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»։ Այդ երկիրը Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում սկսել է միջպետական արբիտրաժային վարույթը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այն որակել են «պատմական»։ APA-ն հայտնում է, որ «սա նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Հայաստանին Ադրբեջանի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարիների ընթացքում»:
Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանամերձ Մովսեսում անհայտ անձիք ծակել են անվադողեր, վառել անասնակերը. գյուղացիները հերթապահություն են սահմանել
Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02:30-ի սահմաններում ծա...
Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից...
Պաշտոնական Բաքուն շարունակում է մեղադրել Երևանին
Պաշտոնական Բաքուն շարունակում է հեռահար մեղադրանքները Երևանի ուղղությամբ: Այդ երկրի արտաքին գործերի ծառայության խոսնակ Ա...
Սուրեն Պապիկյանն այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ողբերգական դեպքի վայր
Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին...