Պերուում ցույցեր են. կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր ձերբակալվածներ
Պերուում իրավապահ մարմինների աշխատակիցների եւ հակակառավարական ցույցերի մասնակիցների միջեւ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 60-ի:
Հարավամերիկյան երկրի շատ քաղաքներում բազմահազարանոց հակակառավարական ակցիաների մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը, կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի ազատ արձակումը, Կոնգրեսի լուծարումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Հունվարի 22-ի առավոտյան ոստիկանությունը Լիմայի Սան Մարկոսի համալսարանում ձերբակալել է մոտ 200 ուսանողի ։
Իշխանությունները հայտնում են, որ բողոքի ցույցերին մասնակցելու համար Պերուի տարբեր քաղաքներից ժամանած ուսանողները ճամբար են հիմնել: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Պերուի Հանրապետության Կոնգրեսը քվեարկեց 2024 թվականի ապրիլին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Պեդրո Կաստիլյոն հեռացվեց իշխանությունից օրենսդիրների կողմից, ինչին ի պատասխան հայտարարեց Կոնգրեսի (խորհրդարանի) լուծարման և երկրում պարետային ժամ սահմանելու մասին: Կաստիլյոն նաեւ հայտարարել է ինն ամսվա ընթացքում երկրի նոր Սահմանադրության նախապատրաստման մասին:
Նշենք, որ Եվրամիությունը Պերուի կառավարությանը և քաղաքական գործիչներին կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել երկրում հանգստությունը վերականգնելու համար, ասվում է ԵՄ արտաքին ծառայության խոսնակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պերուում շարունակվում են բողոքի ցույցերը, արգելափակված է 120 մայրուղի, զոհեր կան ոստիկանների և ցուցարարների շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայկական բանակը 31 տարեկան է
Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ:...
«Տրամաբանական կլիներ, եթե ՌԴ ԱԳՆ-ից ուղերձներ հնչեին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ».Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ն ամրագրեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյ...
Ադրբեջանը կրկին անջատել է Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղակատվական շտաբը...
Աշխարհի ազդեցիկ կանայք հաջորդ տարի կգան Հայաստան
Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»։ Իրանում իր ելույթի ժամանակ հայտարարել...