ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում․ իրավիճակն Արցախում
Շուրջ 22 տարի շարունակ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարձով բնակվող Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը:
6 երեխաներից ամենափոքրը՝ 11 ամսական Ալեքսը իր բողոքն արտահայտում է լացով. միակ սիրելի միրգը բանանն է, որը ծնողները չեն կարողանում գտնել:
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայրենի տունը կորցրած տիկին Գայանեի հոգսերն ու մտահոգությունները բազմապատկվել են: Բազմազավակ ընտանիքը վարձած փոքր ու անհարմար բնակարանում է տեղավորվել: Տունը գազաֆիկացված չէ, տաք ջուր չունեն, հոսանքի պարբերաբար անջատումներից առավել շատ նեղվում են փոքրիկները:
Մանրամասները՝ տեսանյութում։