Սեյրան Օհանյանն անակնկալի է եկել. Հրապարակ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ անակնկալի է եկել՝ լսելով, որ գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ։ Ի դեպ, դատախազությունը միջնորդագրերն ուղարկել էր ԱԺ եւ անմիջապես հաղորդագրություն տարածել, իսկ ԱԺ ղեկավարությունն այդ միջնորդագրերի մասին պատգամավորին տեղեկացրել է բավականին ուշ, երբ լուրն արդեն տարածվել էր:
Այսօր գրում է «Հրապարակ» թերթը:
Դաշինքից լրատվամիջոցին ասացին, որ տարեվերջին իշխանությունները ոչ միայն մամուլով արտահոսք կազմակերպեցին այդ մասին, այլեւ ոմանք Օհանյանին զգուշացրել են, սակայն նա չի հավատացել։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ամենամեծ ընդդիմադիր դաշինքը գլխատելով` իր դեմ պայքարը կնվազեցնի: Գուցե նպաստել է նաեւ Օհանյանի նախօրեի հայտարարությունը, թե վերջին դեպքը բավարար է, որ ամբողջ թիմով հրաժարական տան։ Հնարավոր է նաեւ նպատակը այդ ողբերգությունից մարդկանց ուշադրությունը դեպի «նախկինների թալանը» շեղելն է:
Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա նրանք եւս անակնկալի են եկել միջնորդությունից եւ երեկ դեռ ցուցում չէին ստացել՝ ինչպես պետք է քվեարկեն։ Այդ հարցը կքննարկվի փետրվարի 7-ին, այսինքն` միջնորդությունն ուղարկվել է 16-17 օր շուտ, թեեւ կարող էին ուղարկել նախօրեին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ինչու են Մոսկվայի տանիքներին ՀՕՊ համակարգեր տեղադրվել. BBC News
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա զեկույցում գրում է Մոսկվայում հակաօդային պաշտպանության հ...
Մոլդովայի նախագահն ասել է, որ «լուրջ քննարկումներ» են ընթանում ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ
Մոլդովայում «լուրջ քննարկումներ» են ընթանում այնմասին, թե արդյոք երկիրը պետք է հրաժարվի իր սահմանադրությամբ ամրագ...
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության...
ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տալիս դուրս բերել զորքերը Արտյոմովսկից. AFP
ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել դուրս բերել զորքերը Արտյոմովսկից. Սպիտակ տունը բարձրաձայնում է առաջնագծում՝ Ուկրա...