Ինչու են Մոսկվայի տանիքներին ՀՕՊ համակարգեր տեղադրվել. BBC News
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա զեկույցում գրում է Մոսկվայում հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր տեղակայման մասին, սակայն դա չի կապում Ուկրաինայի կողմից հարձակման սպառնալիքի հետ։
Անցած շաբաթվա ընթացքում ռուսական սոցիալական ցանցերում բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվել, որոնցից հետևում է, որ Մոսկվայի որոշ շենքերի տանիքներին հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղադրվել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը։
Սակայն, ըստ ISW-ի, որոշ ռուս զինվորական բլոգերներ դրական են արձագանքել հակաօդային պաշտպանության պատկերների հրապարակմանը: Նրանց դուր էր գալիս, որ մոսկվացիները վերջապես կհասկանան, որ «ծանր պատերազմ է ընթանում»։
Ըստ Bloomberg-ի անանուն աղբյուրների, հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը Մոսկվայում սկսվել է Ռյազանի շրջանի «Դյագիլևո» և Սարատովի շրջանի «Էնգելս» ռազմական օդանավակայանների վրա անօդաչու սարքերի հարձակումներից հետո։
Ինչպես գրում է BBC-ն, Մոսկվայում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին հրապարակումների համաձայն, շատ դեպքերում խոսքը «Պանցիր»-ի մասին է, որը նախատեսված է հիմնականում հակառակորդի թռչող սարքերի հարձակումը կանխելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մոլդովայի նախագահն ասել է, որ «լուրջ քննարկումներ» են ընթանում ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ
Մոլդովայում «լուրջ քննարկումներ» են ընթանում այնմասին, թե արդյոք երկիրը պետք է հրաժարվի իր սահմանադրությամբ ամրագ...
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության...
ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տալիս դուրս բերել զորքերը Արտյոմովսկից. AFP
ԱՄՆ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել դուրս բերել զորքերը Արտյոմովսկից. Սպիտակ տունը բարձրաձայնում է առաջնագծում՝ Ուկրա...
Սեյրան Օհանյանն անակնկալի է եկել. Հրապարակ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ անակնկալի է եկել՝ լսելով, որ գլխավոր դատախազն իր նկատմամբ քրեական հետա...