Լավրովն և ԿԽՄԿ նախագահը խոսել են Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը ուրբաթ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և այնտեղ գտնվող կոմիտեի հետ հումանիտար փոխգործակցության վերաբերյալ հարցեր։
Բացի Լեռնային Ղարաբաղից, նրանք խոսել են նաև ուկրաինական ճգնաժամի հումանիտար ասպեկտների, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում և Մյանմայում կոմիտեի աշխատանքների վերաբերյալ:
Արդեն շուրջ 40 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքով միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն են անցել:
Շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում, այսօր հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբը: