Զելենսկին կնոջ միջոցով նամակ է փոխանցել Չինաստանի նախագահին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ միջոցով խաղաղության բանաձևի՝ իր առաջարկը պարունակող նամակ է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ ակնկալելով անձնական պատասխան։
Ի պատասխան դրա, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը նշել է, որ Պեկինն աշխատում է բանակցություններն առաջ տանելու ուղղությամբ։
«Ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը միշտ ակտիվորեն աշխատել է խաղաղ բանակցությունները խթանելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վան Վենբինը։
Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ Կիևը հույսը դնում է Ռուսաստանի դեմ Չինաստանի հետ համագործակցության հեռանկարի վրա և արդեն աշխատում է այդ հարցի վրա։
Ինքը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը, ընդգծել է, որ իր երկիրը աջակցում է խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստան...
Սուրեն Պապիկյանը նշեց, թե որն է եղել զորամասում հրդեհի պատճառը
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել...
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից․ 1lurer
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից, փոխանցում է 1lurer.am-ը։ Հիշեցնենք, որ հ...
«Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասո...